Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ամառային ծրագրերի փուլ 2008-2009թ.-ի ուսումնական տարվա ավարտը
Programs for the Summer Phase
   «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն 2008-2009թ.-ների ուսումնական տարվա արդյունքները ամփոփելով անցնում է ամառային ծրագրերի փուլին: Երեխաների համար նախատեսված է անցկացնել բակային ճամբարներ, կազմակերպել այցեր տարբեր պատմամշակութային ու տեսարժան վայրեր, որով կկարողանան երեխաներին փոքր-ինչ ներկայացնել իրենց հայրենիքի հարստությունները` ծանոթացնելով դրանց պատմությունների հետ: Ամառային ծրագրերի փուլում նախատեսված է նաև կազմակերպել տարբեր քայլարշավներ Երևանի փողոցներով, այցեր տարբեր առևտրային կենտրոններ և ընկերություններ, որտեղ երեխաները կսովորեն, թե ինչպես պետք է օգտվել հասարակական տարբեր ծառայությունների կուլտուրայից:
   Հարգելի ընթերցող բարեկամ, եթե ունեք որևէ առաջարկ ամառային ծրագրերը ավելի ընդգրկուն դարձնելու համար, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Վստահ եղեք, որ մեր համատեղ կազմակերպված միջոցառումները շատ օգտակար կլինեն երեխաների համար:
The End of 2008-2009 Academic Year
   2008-2009 թվականի ուսումնական տարին ավարտվեց մայիսի 23-ին անցկացված տարբեր միջոցառումների, գրավոր ու բանավոր ներկայացումների միջոցով, որով երեխաները/կամավորները հաշվետվություններ էին տալիս իրենց ամբողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասով: Կարող ենք գնահատել, որ այս տարի էապես մեծ էին արդյունքները, քանի որ շատ ու շատ երեխաներ արդեն կարողանում են վարժ կարդալ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, ինչպես նաև կան երեխաներ, ովքեր կարողանում են աշխատել համակարգչով: Ֆուտբոլի, բասկետբոլի, շախմատի ու շաշկիի պարապմունքների արդյունքները նույնպես գոհացնող էին, քանի որ երեխաները իրենց գիտելիքները ցույց տվեցին տարբեր խաղերի/մրցումների միջոցով:
   Վստահ ենք, որ այս աշխատանքների հետևողական վերաբերմունքը էապես կարող է փոխել վտանգված երեխաների ապագան: Մենք հավատում ենք, որ այս երեխաներին տալով առաջնային անհրաժեշտ գիտելիքները` կարող ենք տալ նրանց մասնագիտական գիտելիքներ նույնպես, որով կարող են հետագայում արժանապատիվ ձևով գումար վաստակել ու ընտանիք ձևավորելով ապրել` իբրև արժանապատիվ քաղաքացիներ:
Թատրոնի խմբակ Պարապմունքներ
Theatre Group
   2008-2009 ուսումնական տարվա սկզբին կազմակերպությունը ավելացրեց կրթական պարապմունքները` ներառելով թատրոնի խմբակ: Այս պարապմունքի նպատակն է բացահայտել և աջակցել դերասանական նախասիրություններ ունեցող երեխաների ունակությունները: Խմբակի պարապմունքներին մասնակցում են 20-ից ավել փոքրիկներ ու պատանիներ, որոնք արդեն հասցրել են ծանոթանալ դերախաղի հիմնական կանոններին և ներկայացրել են արդեն մի քանի բեմադրություններ(Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը, Քաջ Նազար և այլն):
   Վերջին ներկայացումը ապացուցեց, որ այս երեխաների մեջ իրապես կան տաղանդավորներ, ովքեր ամբողջական հնարավորություններ ունեն իսկական դերասաններ դառնալու ու մեր հայրենիքի մշակույթը տարածողները լինելու:
   Ներկայացման մեջ հուզականությունը այնքան շատ էր, որ ներկաները չէին կարող ուղղակի նայել երեխաների դերասանական խաղին: Նրանց աչքերում թաքնված խնդիրները ավելի խորն էին և հուզիչ: Նրանք խաղում էին շատ անկեղծ ու մեծ նվիրումով: Սա ամենամեծ շնորհակալությունն էր բոլոր այն կամավորներին, ովքեր ամբողջ տարի աշխատեցին երեխաների հետ:
The Lessons
   Կազմակերպության կամավորների կողմից իրականացվող պարապմունքներում բավականին առաջընթաց է նկատվում: Բոլոր կառույցներում պարապմունքները շարունակվում են ըստ դասացուցակի, իսկ ամենակարևորն այն է, որ երեխաների մոտ կրթական մակարդակի աճ է զգացվում: Ընթացիկ ուսումնասիրությունները, պատահական այցերը կազմակերպության կամավորների պարապմունքներին ցույց են տալիս, որ ամբողջապես թիմը նվիրված ու բարձր մակարդակով իրականացնում է կրթական պարապմունքները կարիքի մեջ գտնվող երեխաների համար:
   Պարապմունքների թվից կարող ենք առանձնացնել երեխաների անգլերենի և ռուսերենի պարապմունքների արդյունքները, որոնք գերազանց են: Գերազանց արդյունքներ են նկատվում անգամ 2-6 տարեկան երեխաների մոտ, որոնց բառապաշարն ու գիտելիքները այդ լեզուներից կարելի է համեմատել առաջին և երկրորդ դասարաններում սովորող աշակերտների գիտելիքների հետ:
   Այս տեմպերի շարունակությունը կարող է ապահովել բարձր արդյունքներ` իրապես բարձրացնելով երեխաների կրթական մակարդակը, որը և «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կամավորների գլխավոր նպատակն է:
Երեխաների այցը կազմակերպության գրասենյակ Մարտի 8
Children's visit to the office of the organization
   Զգալով երեխաների քաջալերվելը «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի գրասենյակ այցելություններից՝ մենք աշխատում ենք հնարավորինս հաճախակի կազմակերպել դրանք: Վերջինը մարտի 20-ի ռուսերեն պարապմունքն էր գրասենյակում:
   Ձգտելով ավելի հետաքրքրական ու ցանկալի դարձնել ուսման պրոցեսը՝ պարապմունքը վարող կամավորները դասից հետո դրա հետ կապված հակիրճ հետաքրքիր մուլտֆիլմ դիտեցին երեխաների հետ: Իսկ այնուհետև ներկա 30-ից ավելի երեխաները մեծ խանդավառությամբ և ուրախությամբ մասնակցեցին դասի հիման վրա կազմակերպված անակնկալներով խաղին:
   Հույս ունենք` հետագայում նույնպես կկարողանանք նման հանդիպումներ կազմակերպել: Սիրելի ընթերցող, դուք նույնպես կարող եք մասնակցել:
March 8, 2009
   Մայրության տոնին նվիրված միջոցառումները սովորական երևույթ են: Բայց ոչ այս երեխաների համար: Ինչպես և մյուս երեխաները, նրանք շատ տարբեր են, բայց մեկ բան ընդհանուր է՝ նրանցից շատերը զրկված են մայրական խնամքից:
   Եթե այս մարտի 8-ին դուք մեզ հետ միասին ներկա լինեիք նրանց միջոցառումներին, կտեսնեիք, թե ինչպես է այնքան սովորական «մայրիկ» բառը արցունքներ առաջ բերում: Իհարկե, մայրական սերն ու հոգածությունը ոչնչով չի կարող փոխարինվել, բայց մենք սիրում ենք նրանց, ու իբրև ավագ եղբայր կամ քույր՝ փորձում հնարավորինս ջերմացնել նրանց սրտերը ու վստահեցնել, որ հրաշքներ լինում են, որ մայրիկն իրեն շատ է սիրում ու անպայման գալու է իր ետևից:
   Սիրելի ընթերցող, միասին կարող ենք ավելի շատ օգնել նրանց:
Պարապմունքները սկսված են 2-րդ կիսամյակ` նախապատրաստական աշխատանքներ
The lessons have started
   2008-2009թ.-ի երկրորդ կիսամյակի պարապմունքները հաջողությամբ սկսվեցին: Կազմակերպության ուսումնական ծրագրերի պատասխանատու Մարիետա Գրիգորյանի գլխավորությամբ պատրաստած բոլոր խմբերի ծրագրերը և կամավորների խմբերի բաժանումն ավարտվելուն պես սկսվեցին պարապմունքները: Յուրաքանչյուր օր (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի) անց է կացվում պարապմունք, որին մասնակցում են մանկատան/հատուկ տիպի դպրոցի/սոց.անապահով ընտանիքների երեխաներ: Առաջին շաբաթվա ընթացքում հազիվ էր ստացվում անցկացնել պարապմունքները, քանի որ կամավորները և երեխաները շատ էին կարոտել միմյանց(մեկ ամսվա ձմեռային արձակուրդների պատճառով), և այդ էր պատճառը, որ առաջին պարապմունքի ժամանակ նրանք ավելի շատ խոսում էին, թե ինչպես են անցկացրել արձակուրդները: Իսկ արդեն երկրորդ շաբաթից սկսած պարապմունքները ընթանում են բնականոն հունով: Երեխաները նորից մտան կազմակերպության գրաֆիկով սահմանված պարապմունքների ընթացքի մեջ և խոստացան, որ այս կիսամյակ ավելի լավ կսովորեն:
The lessons have started
Ամենօրյա այս շփումները մեզ ավելի են ուրախացնում, քանի որ հենց այդ ժամանակ ենք տեսնում կրթական ծրագրերի արդյունքները:

   Միացեք մեր խմբին, եթե հավատում եք, որ կարող եք ձեր գործողություններով փոխել անգամ մեկ երեխայի ապագան:

2nd semester - preparatory works
   «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն, հաջողությամբ իրականացնելով նախատեսված ամանորյա ծրագրերը, անցնում է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին` պատրաստելով երկրորդ կիսամյակի դասընթացները: Կազմակերպության կամավորները յուրաքանչյուր տարի փորձում են բարձրացնել երեխաների կրթական մակարդակը` ավելի ու ավելի հասանելի դարձնելով պարապմունքների նյութերը: Վերջինս կազմակերպության նպատակներից է, որի արդյունքները յուրաքանչյուր տարի տեսանելի է հենց երեխաների կյանքերում: Այս գործնական ապացույցը ավելի մեծ ուժ է տալիս երիտասարդներին շարունակել իրենց առջև դրված ծրագրերը: Նրանք հավատում են, որ մեր հայ մանուկները, երիտասարդները և ընդհանրապես հայ մարդը պետք է լինի խելացի, կրթված և կարողանա արդար ու արժանապատիվ աշխատանքով հաց վաստակել:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ կազմակերպության գաղափարները կյանքի կոչելուն, կարող են կապ հաստատել:

   Հ.Գ. Երկրորդ կիսամյակի պարապմունքները սկսվում են 2009թ. փետրվարի 9-ից:

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024