Հարգելի բարեկամ,

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը արդեն ավելի քան 5 տարի է, ինչ ծրագրեր է իրականացնում վտանգված երեխաների համար (մանկատներ, հատուկ դպրոցներ, կարիքավոր ընտանիքներ): Մեր սուղ հնարավորությունների շրջանակներում աշխատում ենք կրթական միջոցառումներ իրականացնել նաև մարզերում: Մեր այցելությունների ընթացքում, ցավոք, տեսնում ենք ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ընտանիքներ: Անիմաստ է կրթության մասին խոսել, երբ նման ընտանիքներում օրվա հացի, կամ շոր չունենալու պատճառով դպրոց հաճախելու խնդիրներ կան...

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է Ձեզ միանալ այն սրտացավ անհատներին ու կազմակերպություններին, ովքեր «Բարև» ծրագրի շրջանակներում ցանկանում են օգնել Հայաստանում բնակվող կարիքավոր ընտանիքներին:

Մենք կարող ենք և ինքներս պետք է օգնենք մեր հայրենակիցներին: Պարզապես պատկերացրեք օրինակ՝ ձեր երեխայի հին հագուստը կարող է մեկ այլ երեխայի նորմալ կրթության շանս տալ...
Ուզու՞մ եք աջակցել նրանց: Դուք կարող եք միանալ թե օգտագործման համար պիտանի հագուստներով ու այլ անհրաժեշտ պարագաներով կամ երեխաների խաղալիքներով, և թե անմիջականորեն մասնակցելով նշված օգնության բաշխմանը:

Ավելի մանրամասն տեղեկությունների և առաջարկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ միջոցներով.
ինտերնետային կայք՝ www.fio.am
էլ.փոստ՝ info@fio.am
հեռախոս՝ (010) 55-91-26 (ժամը 14:00-18:00)

Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024