Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
«Նամակագրական կապ» ծրագիրը սկսեց իր աշխատանքները 2008-2009թ.-ի պարապմունքների մեկնարկը տրված է
The launch of the 'Pen Pals' project
   Ամեն անգամ քննարկելով այս ծրագրի աշխատանքների մասին մեծ ուրախությամբ ենք լցվում, քանի որ այս ծրագրի շրջանակներում ենք մշակում յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման ծրագրերը և այս ծրագրերով է երևում նրանց ապագա անելիքները (աջակցությունը):
   Այս ծրագրում ունենք երկու բաժիններ, որոնց միջոցով համակարգում ենք աշխատանքները.
   - Նամակների համակարգման բաժին
   - Արտաքին կապերի բաժին

   և այդ հսկայածավալ աշխատանքները կատարվում են մեր` կամավորներիս, նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ:
   «Նամակագրական կապ» ծրագիրը սկսեցինք այս նոր ուսումնական տարում (2008-2009թ.) ընդգրկելով 10 երեխաների, որոնց թիվը մայիսին (2009թ.) պետք է հասցնենք 100-ի:
   Բոլոր նրանք, ովքեր կցանկանան համագործակցել սիրով կապ հաստատեք մեզ հետ և փորձեք ինքներդ աջակցել` փոխելով անգամ մեկ երեխայի ապագան: Մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետության ապագան բաց է, և մենք բոլորս մաս ենք կազմում այս պատմական իրադարձությունների:

The Launch of 2008-2009 Academic Year Lessons has been made
   Սեպտեմբերի 15-ից սկսվեց «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կրթական ծրագրերը` ՀՀ մանկատներում և հատուկ դպրոցներում: Ամեն տարի ավելի ու ավելի մեծ ջերմությամբ են ընդունում կազմակերպության կամավորներին երեխաներն ու աշխատակիցները: Ուղղակի պետք է տեսնել երեխաների անկեղծ ժպիտներն ու ուրախությունը, երբ լսեցին, որ այս տարի նույնպես իրականացնելու ենք կրթական ծրագրեր և աշխատելու ենք առավել հետաքրքիր ու նոր ծրագրերով: Բացի այդ, նրանք շատ են ուրախանում կազմակերպության կամավորների հետ շփվելուց և ընկերություն անելուց` համարելով մեզ իրենց եղբայրներ և քույրեր:

   Փառք Աստծո նկատում ենք, որ երեխաների մեջ կան անհատներ որոնց մոտ առաջացել է ապագայի հանդեպ հավատ, ունեն նպատակներ, երազանքներ (Մարտին Լութեր Քինգ – «Ես երազանք ունեմ» ելույթի քննարկումը շատ է օգնել նրանց): Մեզ մնում է միայն օգնել նրանց կյանքի կոչել իրենց փոքրիկ ցանկությունները և դառնալ Հայաստանի պիտանի և արժանավայել քաղաքացիներ:
   Յուրաքանչյուր տարի փորձում ենք ավելի ու ավելի հետաքրքիր դարձնել կրթական պարապմունքները և օգտակար լինել հնարավորինս շատ երեխաների: Հույս ունենք, որ Աստծո օգնությամբ կկարողանանք այս նոր ուսումնական տարում նույնպես հասնել հաջողությունների:

Նոր կամավորների համալրումը Փոքրիկ տղան ցանկանում է համակարգիչ գնել
Making Recruits of New Volunteers
   Յուրաքանչյուր տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը նախքան նոր ուսումնական տարին սկսելը դիմումներ է ընդունում կամավորական աշխատանք կատարել ցանկացող քաղաքացիներից (հիմնականում երիտասարդներից): Ինչպես և նախորդ տարիներին այս տարի նույնպես կամավորների հոսքը բավականին շատ էր` գրեթե 120-ից ավելի դիմորդներ:
   «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն կամավորների ընդունումը կրթական ծրագրերում կատարում է երկու փուլով. առաջին` հարցաթերթիկի լրացման և երկրորդ` հարցազրույցի միջոցով:
   2008-2009թ.-ի կրթական ծրագրերի համար կազմակերպությանը անհրաժեշտ էին 60 կամավորներ, և ընդհանուր 120 դիմորդներից ընտրությամբ համալրվեցին 60 կամավորներ կազմակերպությունում կամավորական աշխատանքներ կատարելու համար: Այս տարվա կամավորների ընտրությունը եղավ նախորդ տարվա կամավորների և այս տարվա դիմորդներից: Ընտրված կամավորները պետք է մեկ ուսումնական տարի (մինչև 2009թ.-ի մայիս ամիսը) կամավորական աշխատանքներ կատարեն «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ծրագրերում: Մաղթում ենք բոլորիս համբերություն, նվիրվածություն և հավատ մեր կատարած աշխատանքներին:
The Little Boy Wants to Buy a Computer Himself
- Բարեւ երջանկություն, վաղուց է, ինչ չէինք տեսնվել: Գիտես, ես երազում եմ համակարգիչ գնել:
- Ես միշտ գտնում եմ նրանց, ովքեր ունեն երազանք...

   Ինչքան հաճախ ենք մենք փորձում զրուցել երջանկության հետ, եւ կամ արդյոք քանիսն են մեզանից երբեւէ մտածել այն մասին, որ կարելի է նայել ուղիղ երջանկության աչքերի մեջ, չտեսնել ուրիշ ոչինչ եւ ոչ ոքի ու պարզապես պատմել երջանկությանը մեր երազանքների մասին: Ինչու 12 տարեկան տղայի մտքով կարող է անցնել այն, ինչ շատերիս համար անհասկանալի է անգամ հասուն տարիքում:
   - Իմ նկարներն են, նկարում եմ գուաշով: Վաճառում եմ, որպեսզի ինձ համար համակարգիչ գնեմ...
   Նրա աչքերում հանգստություն է ու իր երազանքի արտացոլումը: Նրա աչքերում չկա ամաչկոտություն: Նա մոտենում է անցորդներին, պարզում է փոքրիկ ափերի մեջ ամուր սեղմած թղթերի փունջը.
   - Իմ կարծիքով այս մեկն ամենալավն է: Եթե ուզում եք, կարող եք գնել:

   Նա խոսում է մարդկանց հետ` նայելով իրենց աչքերի մեջ, իսկ իր աչքերում սոսկ իր երազանքն է... նա գիտի, հանուն ինչի է դրսում այս ուշ երեկոյան` նա ունի երազանք:
   Նրա հանգստության ետեւում կարող է շատ թախիծ ու դժվարություն թաքնվել, որոնց մասին ոչ ոք չի իմանա, բայց նա պայքարում է հանուն իր երազանքի: Եւ եթե այս փոքրիկ տղան պայքարում է, ուրեմն ինչու պետք է լինեն դժբախտ բախտի քմահաճույքին հանձնված երեխաներ, որոնք իրենք իրենց իսկ մտածելակերպով փակում են իրենց առջեւ երջանկության դռները: Այս երեխաներն ունեն մեր կարիքը, եւ մենք պարտավոր ենք օգնել նրանց հասկանալ, որ իրենց երջանկությունն իրենց իսկ ձեռքերում է, որ իրենց երջանկությունը սպասում է, որպեսզի իրենք եւս ունենան երազանք...

   ՀՀ մանկատներում եւ հատուկ տիպի դպրոցներում ապրում են երեխաներ, որոնք երբեւէ չեն փորձել մոռանալ ամեն ինչի մասին եւ պարզապես ասել.
   - Բարեւ երջանկություն, վաղուց է ինչ չէինք տեսնվել...
  

Մենք կարող ենք օգնել նրանց գտնել իրենց երջանկությունը:
Մենք պետք է օգնենք նրանց:

«Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի աշխատանքները Հերթական հանդիպումը
'Future is Open' educational NGO's work
   Ներկայումս «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ղեկավար խումբը աշխատանքներ է կատարում սեպտեմբերի 15-ից նոր ուսումնական տարվա մեկնարկին: Պատրաստում են «Ապագան բաց է» ՀԿ-ի կրթական ծրագրերը, աշխատանքներ են տանում նոր կամավորների հավաքագրման ուղղությամբ (որի համար շնորհակալ ենք նաև www.careercenter.am -ի աշխատանքային խմբին), հանդիպումներ են ունենում տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր հետաքրքրված են կազմակերպության ծրագրերով, և բացի այդ կատարում են այլ կազմակերպչական խնդիրներ:
   Կազմակերպության ղեկավարությունը ամեն բան անում է բարձր մակարդակով և հնարավորինս առանց թերությունների սկսելու 2008-2009թ.-ի նոր ուսումնական տարվա կրթական պարապմունքները ՀՀ մանկատներում և հատուկ դպրոցներում: Յուրաքանչյուր տարի «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն ավելացնում է իր կրթական ծրագրերն ու այն հաստատությունները, որտեղ անց են կացվում պարապմունքներ(մանկատների/հատուկ դպրոցներ):
   Այս նոր ուսումնական տարվա ծրագիրն է «Նամակագրական կապ» պրոյեկտը և հաստատությունն է #14 հատուկ դպրոցը (այս դպրոցում ապրում են մոտ 100-ից ավել կույր և թույլ տեսնող երեխաներ):
Current meeting
   2008թ.-ի Օգոստոսի 21-ին «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ղեկավար թիմը հրավիրված էր հանդիպման "FLEX" ծրագրի (2007-2008թ.) շրջանավարտների խմբի հետ: Հանդիպմանը մասնակցում էին 25-ից ավել կազմակերպության ծրագրերով հետաքրքրված երիտասարդներ: Անուշ Կոստանյանը («Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ընդհանուր ծրագրերի պատասխանատու) և Մարիետա Գրիգորյանը («Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ուսումնական ծրագրերի պատասխանատու) ներկայացրեցին «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի կատարած աշխատանքներն ու կրթական ծրագրերը, իսկ վերջում Սամվել Մովսիսյանը («Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի նախագահ) հանդես եկավ ելույթով/կոչով կազմակերպության աշխատանքներին որպես կամավորներ անդամագրվելու համար: Ներկայացրեց նաև այն պահանջները, որոնք անհրաժեշտ են հարգանքի «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի յուրաքանչյուր կամավորի կողմից:
   Հանդիպման վերջում ներկաներին ընձեռնվեց հարցերի և առաջարկների հնարավորություն, որով էլ ավարտվեց միջոցառումը:

   Հ. Գ. «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում "FLEX" թիմի պատասխանատու Մանե Սարոյանին հանդիպումը կազմակերպելու և հրավիրելու համար:

2008թ. հուլիսի 25-27, Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողով
Pan-Armenian Educational Consular Meeting
   2008թ. հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացած Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի քառօրյա աշխատանքների ընթացքում գումարված վեց մասնախմբերում և երեք լիագումար նիստերում Սփյուռքի 28 գաղթօջախներից, ԼՂՀ-ից և ՀՀ-ից հրավիրված կրթության և գիտության ոլորտի շուրջ 120 ներկայացուցիչներ քննարկեցին սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության և դաստիրակության իրականացման հետ կապված հիմնախնդիրներ: «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ներկայացուցիչները խորհրդաժողովի ընթացքում վեր բարձրացրեցին մի շարք հարցեր և հանդես եկան առաջարկներով:

Մասնախմբերում և լիագումար նիստերում ընթացած ակտիվ քննարկումներ եղան հետևյալ կետերի շուրջ.

Pan-Armenian Educational Consular Meeting

  • ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում,
  • մանկապարտեզներում և դպրոցներում դասավանդող հայագիտական առարկաների ծրագրերի, ուսումնական և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծում և կատարելագործում,
  • հայ ընտանիքի հայեցի հոգեկերտվածքի ամրակայում, օգնություն ծնողներին,
  • հայեցի կրթության սահմանների ընդարձակում, հայոց լեզուն ուսումնասիրող սերնդի քաջալերում,
  • արտադպրոցական աշխատանքների բովանդակության և ձևերի կատարելագործում,
  • կրթությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով «Տեղեկատվական համակարգերի և ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթության կազմակերպման գործընթացում»:

       Կազմակերպության ներկայացուցիչները ստեղծեցին կապեր մի շարք սփյուռքի հայկական դպրոցների և կազմակերպությունների հետ, որպեսզի «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն էլ կարողանա փոքր-ինչ օժանդակել սփյուռքում հայապահպանության ազգանվեր գործին:

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024