Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Երազում եմ, որ... Համակարգչային դասընթացներ Վանաձորի մանկատանը
I have a dream...
   #12 հատուկ դպրոցում դեկտեմբերի 3-ին կայացած հայերենի դասը վերածվել էր պաթոսային ներշնչանքի դասի: Կարևորելով այն, որ երեխաները պետք է տեղյակ լինեն մարդկության առաջ ծառացած առանցքային դժվարություններին` «Ապագան բաց է» ՀԿ-ի անձնակազմը որոշեց սույն օրվա հայերենի դասը նվիրել Մարտին Լյութեր Քինգի «Երազում եմ, որ...» հայտնի ելույթի ընթերցանությանն ու մեկնաբանությանը:
   Ելույթը, որը թարգմանել էր կամավոր Մարիետա Գրիգորյան, բաժանվեց երեխաներին, նրանք նաև հնարավություն ունեցան ունկնդրել և դիտել Մարտին Լյութեր Քինգի գեղեցիկ և ոգեշնչող ելույթը անգլերեն լեզվով:
   Ելույթն ընթերցելուց և դիտելուց հետո, կամավոր Հայկուհի Մելքոնյան ներկայացրեց Մարտին Լյութեր Քինգի կենսագրությունը: Այնուհետև սկսվեց քննարկում, որի ընթացքում երեխաները կարողացան դուրս բերել ելույթի հիմնական ասելիքն ու գաղափարները` ազատություն և խաղաղություն, «բոլոր մարդիկ հավասար են», «մարդկանց պետք է դատել ոչ թե մաշկի գույնով, այլ էությամբ»: Երեխաներին նույնպես տրվեց հարց, թե ինչի մասին են երազում և ինչպես են պատկերացնում իրենց ապագան: Քանի որ հարցը հիմնականում անպատասխան մնաց, ապա այն դարձավ մշտական առաջադրանք` խորհել սեփական երազանքների մասին...
Computer classes in Vanadzor orphanage
   «Ապագան բաց է» ՀԿ-ը իր առջև դրված հիմնական նպատակին ընդառաջ, այն է` միավորել ՀՀ բոլոր մանկատները մեկ ընդհանուր կրթական ցանցի մեջ, կատարեց ևս մեկ նշանակալի քայլ: Այժմ Վանաձորի մանկատան երեխաները հնարավորություն ունեն ՀԿ-ի կողմից տրամադրված անվճար ինտերնետ կապից օգտվել` իրենց կրթական գործընթացը ուսումնական էլեկտրոնային նյութերով հագեցնելու և, առհասարակ, էլ. փոստից օգտվելու միջոցով ներկայիս էլեկտրոնային աշխարհի զարգացումներից ետ չմնալու նպատակով:
   Արդեն մոտ մեկ ու կես տարի է, ինչ ընթանում են դասընթացները և ամիսը մեկ անգամ մանկատան աշխատող/կամավոր Հասմիկը հաշվետվություն է ներկայացնում դասընթացի վերաբերյալ: Գոհունակությամբ պետք է նշենք, որ վերջին հաշվետվության մեջ նշված էր, որ երեխաներն արդեն կարողանում են ազատորեն օգտվել ինտերնետից և տիրապետում են համակարգչային տարրական գիտելիքներին:
   Ճիշտ է, ներկայումս ՀԿ-ի ֆինանսական միջոցների բացակայությունը թույլ չի տալիս, որ Երևանից դուրս գտնվող մանկատան երեխաներին առնել ՀԿ-ի կամավորների անմիջական կրթական հոգացության ներքո, սակայն հուսանք, որ այս համակարգչային առցանց պարապմունքների միջոցով երեխաները կստանան որոշակի գիտելիքներ և համակարգչային կրթվածություն, ինչը կծառայի նրանց նաև հետագայում հեշտությամբ աշխատանք գտնել վարչական և այլ ոլորտներում:
Ֆուտբոլի և Բասկետբոլի պարապմունքները սկսված են #12 հատուկ դպրոցում
Football and Basketball Trainings Launched in Special School #12
   Սկսվել են ֆուտբոլի և բասկետբոլի պարապմունքները, որոնք անցկացնում են կամավորներ Էմմա Ասլանյանը և Հայկ Մաղաքյանը յուրաքանչյուր երեքշաբթի (բասկետբոլ) և չորեքշաբթի (ֆուտբոլ): Պարապմունքներում ընդգրկված են սույն դպրոցի 5-9 դասարանի սաները:
   Թեև երեխաները հիմնականում մասնակցում են պարապմունքներին` տուրք տալով իրենց հետաքրքրասիրությանը, նոր մարդկանց հետ շփվելու ոգևորվածությանը, սակայն այս պարապմունքները, ինչը երեխաները հիմա առանձնապես չեն կարող գիտակցել, մեծ խթան են հանդիսանում և մեծապես նպաստում են նրանց ֆիզիկական ճիշտ դաստիարակությանը: Կարծում ենք` ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին են անցկացվում այս պարապմունքները, քանզի այս երեխաների ամենօրյա գործնեության մեջ ֆիզիկական ակտիվությունը քիչ տեղ է զբաղեցնում:
   Առաջնորդվելով մեր հասարակական կազմակերպության առանցքային սկզբունքով, որ միայն կրթությամբ և գիտելիքներով զինվելով երեխաները կարող են կառուցել կայուն ապագա` կամավորներ ընկեր Հայկը և ընկեր Էմման բարեխղճորեն և համբերատարությամբ սովորեցնում են երեխաներին այս սպորտաձևերի կանոնները` առանց առաջնային նպատակ հետապնդելու, որ նրանք բոլորը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կամ բասկետբոլիստ: (իսկ ով գիտե՞) Կարևորը խաղան` հետևելով բոլոր կաննոններին: Իսկ 2008 թ. գարնանը այս երկու թիմերը կմասնակցեն մրցումների:
Հարցազրույց ՀԿ-ի ներկայացուցիչների հետ Ինչպես նշեցին երեխաները ուսուցչի օրը
Interview with the representatives of the NGO
   Հայաստանի առաջին ալիքի Առավոտյան ծրագրի հրավերը «Ապագան Բաց է» կրթական ՀԿ-ի համար անսպասելի էր: Այդ օրը «Ապագան Բաց է» ՀԿ-ի նախագահ Սամվել Մովսիսյանը և ուսումնական ծրագրերի պատասխանատու Մարիետա Գրիգորյանը այցելեցին հեռուստաընկերություն` մասնակցելու հարցազրույցին, որը վարում էր Նազենի Հովհաննիսյանը: Կազմակերպության ներկայացուցիչները, մանրամասն պատասխանելով բոլոր հարցերին, կարողացան մանրակրկիտ ձևով ներկայացնել կազմակերպության նպատակները, աշխատանքները և խնդիրները, որոնց հանդեպ, հույս ունենք, հասարակությունն անտարբեր չի գտնվի:
   Հարցազրույցի վերջում կազմակերպության ներկայացուցիչները կոչով դիմեցին հայ հասարակությանը` նշելով, որ եթե յուրաքանչյուր հայ օգնի մեկ երեխայի, և այդ երեխան իր շնորհակալությունը հայտնի` օգնելով մեկ ուրիշին, ապա մոտ ապագայում ՀՀ-ում կարիքի մեջ գտնվող երեխաներ չեն լինի:

Հ.Գ. Կազմակերպությունը շարունակելու է օգնել երեխաներին` կրթելով և դարձնելով նրանց ՀՀ վաղվա օրվա օրինակելի քաղաքացիներ:

How the children celebrated the Teacher's day
   #12 հատուկ տիպի դպրոցում այդ օրը մեծ միջոցառում էր կազմակերպված դպրոցի երեխաների կողմից, որն անակնկալ էր դպրոցի ուսուցիչների և «Ապագան Բաց է» ՀԿ-ի կամավորների համար: Երեխաները փորձել էին մի քանի ուսուցիչների և կամավորների օգնությամբ պատրաստել միջոցառում, որի ժամանակ ներկայացրել էին ուսուցչի դերը և կարևորությունը իրենց կյանքում: Պետք է նշենք, որ դա նրանց մոտ բավականին լավ էր ստացվել: Երեխաները ներկայացրեցին տարբեր բանաստեղծություններ, երգեր ու պարային համարներ, ինչը ներկաներին հուզեց և կրկին անգամ ապացուցեց, որ այս երեխաները կարող են հասնել և անել ավելին, քան հասարակությունը նրանցից ակնկալում է:
Կոչ Հնդկաստանից Տոնում ենք Աշունը
Appeal from India
   2006թ-ին Սամվել Մովսիսյանը` «Ապագան բաց է» ՀԿ-ի նախագահը, այց կատարեց Հնդկաստան, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ անապահով երեխաների հետ աշխատող հասարակական կազմակերպությունների հետ` փոխանակելով երեխաներին աջակցելու գործում իրենց ձեռք բերված փորձը: Կարևոր է այն, որ համագործակցությունն ու համախորհրդատվությունն այդ այցելությամբ չավարտվեցին և այժմ էլ շարունակվում է նամակագրական կապը մեր և նրանց միջև:
   Ստորև ներկայացնում ենք Փրիթի Թոմասի բարի կամքն արտահայտող նամակը` ուղղված մեր հասարակական կազմակերպությանը:
   Ողջո՜ւյն,
   Ես իսկապես ուրախ եմ, որ «Ապագան բաց է» ՀԿ-ն ակտիվորեն ձգտում է հաջողությամբ ի կատար ածել իր բարեգործական գործնեությունը: Ես մեծապես արժևորում եմ կրթական հասարակական կազմակերպության գաղափարը: Հիրավի, շատ կարևոր է աջակցել սոցիալապես անապահով երեխաներին ստանալ կրթություն, ինչի ձեռքբերումն այս դարի առանցքային խնդիրներից մեկն է:
   Ձեր կազմակերպության գործնեության մասին տեղեկատվություն տարածեք նամակների, հայտարարությունների, և այլ լրատվական միջոցներով, որպեսզի ձեր աջակցության կարիքն ունեցող անձինք կարողանան գտնել ձեզ:
Ms. Preethy Thomas
   Հնդկաստանում շատ են այն երեխաները, որոնք օգնության կարիք ունեն և ես մարդկանց դիմում եմ խնդրանքով, որ մի փոքր ժամանակ հատկացնեն և այցելեն այդ երեխաներին, տեղեկանան նրանց կարիքների, խնդիրների մասին ու փորձեն հնարավորինս օգնել նրանց:
Լավագույն մաղթանքներս եմ հղում ձեր ամբողջ թիմին:
Հարգանքներով Ձեր`
Փրիթի Թոմաս

   Մենք անչափ երախտապարտ ենք Ձեզ:

Celebrating the autumn
   2007թ.-ի նոյեմբերի 15-ին #12 Հատուկ տիպի դպրոցի դահլիճում աշխույժ և բարձր տրամադրություն էր տիրում, քանզի աշունն իր ամբողջ հմայքով դրսից ներս էր տեղափոխվել: Աշնանային գույներ, բերք ու բարիք... և այդ ամենը շնորհիվ հոգաշատ մանկավարժների և դպրոցի սաների, որոնք ջանք չէին խնայել համոզիչ աշնանային պատկեր ստեղծելու համար:
   Աշունը տոնելու էին եկել երեխաների ծնողները, ուսուցիչները, մեր կամավորները և Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ: Պետք է նշեմ, որ երեխաները կարճ ժամանակահատվածում բավական լավ էին պատրաստվել միջոցառմանը և երգի, ասմունքի, հումորի միջոցով նրանք կարողացան զվարճացնել հանդիսատեսին` գովերգելով աշնան բարիքներն ու հմայքը:
   Քանի որ միջոցառումը մրցույթ-հանդես էր, երեխաները մեծ ոգևորությամբ ու շահագրգռվածությամբ էին ելույթ ունենում, ինչն ակնհայտ էր ոչ միայն իրենց գեղեցիկ ելույթից, այլ նաև նրանց բեմական հագուստներից, որոնց տվել էին անչափ հետաքրքիր աշնանային լուծումներ:
   Միջոցառման վերջում բոլոր դասարանները պարգևատրվեցին իրենց կատարած հիանալի աշխատանքի համար:
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024