Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր խմբին Facebook-ում

Նորությունների արխիվ
Ձմեռ պապիկն այցելում է բոլորին
Santa Claus Visits Everybody
Ուզու՞մ եք տեսնել մանկատան երեխաների ուրախությունը, երբ Ձմեռ Պապիկը այցելում է իրենց...

Սիրելի բարեկամներ,
Մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, երբ հավաքվում ենք միասին` հարազատների ու մտերիմների ջերմությամբ շրջապատված դիմավորելու Նոր տարին, երբ փոքրիկները սպասում են Ձմեռ պապիկի նվերներին...
Իսկ գիտե՞ք, որ կան մանուկներ, ում Ձմեռ պապիկը չի այցելում: Երեխաներ, ովքեր չգիտեն` ինչ է ընտանեկան ջերմությունը: Փոքրիկներ, ում համար Նոր տարին որևէ հրաշք չունի...
Ուզու՞մ եք օգնել` ամանորյա հեքիաթը իրականություն դարձնելու այս երեխաների համար: Ուզու՞մ եք զգալ, որ ինչ-որ տեղ կան երեխաներ, ում կյանքերում ամանորյա հրաշք է տեղի ունեցել` հենց ձեր շնորհիվ:
Դուք կարող եք օգնել:

Ավելի քան 7 տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը (www.fio.am) կրթական ծրագրեր է իրականացնում մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիայի շրջանակներում մենք ամանորյա հյուրասիրություններ և այցելություններ ենք իրականացնում Երևանի ու մարզերի մանկատների, հատուկ դպրոցների և կարիքավոր ընտանիքների երեխաների համար:

Ինչպե՞ս կարող եք մասնակցել դուք.
- դրամական նվիրատվություն կատարել (ընդամենը 1,000 դրամով դուք կարող եք հոգալ մեկ երեխայի ամանորյա հյուրասիրության և նվերի ծախսերը)*
- մասնակցել և օգնել երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին
- տարածել այս ակցիայի մասին լուրը

* Ինչպես և ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ և մասնակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է ուղարկվելու բոլոր աջակիցներին:

Մասնակցելու և լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 30-ը դիմել`

«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպություն
հասցե` Քաջազնունի 1, 3-րդ հարկ
հեռ.` +[374](10)55-91-26 (14:00-18:00)
կոնտակտային անձ` Սամվել Մովսիսյան +[374](77)62-66-43
էլ.փոստ` smovsisyan@gmail.com
Նոր ուսումնական փուլ

«Ապագան բաց է» կրթական ՀԿ կամավորները սկսել են նոր ուսումնական փուլի դասերը:

Այս երեխաների մի մասը լիարժեք սովորելու հնարավորություն չի ունեցել օրվա հացի խնդրի պատճառով, մեկ այլ մասը նույնիսկ բավարար տեսողություն չունի՝ կարդալ կարողանալու համար...

Դուք նույնպես կարող եք օգնել. ձեր կողմից հատկացված շաբաթական ընդամենը մեկ ժամը կարող է այս երեխաներին նոր հնարավորություններ պարգևել: Ուզու՞մ եք օգնել:

Նորությունների արխիվ
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2012