Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Երեխաների այցելությունը «Ապագան բաց է» ՀԿ գրասենյակ Մանկատան մի հետաքրքիր պարապմունքի մասին
Children's visit to 'Future is Open' NGO Office
   2008թ.-ի ապրիլի 25-ին մի խումբ երեխաներ այցելեցին «Ապագան բաց է» կրթական ՀԿ գրասենյակ` ավելի մանրամասն ծանոթանալու կամավորների աշխատանքներին և ռուսերենի պարապմունքի համար նախատեսված 'The Pursuit of Happiness' - Will Smith (ռուսերեն լեզվով) ֆիլմի դիտմանը: - /ֆիլմի առանցքային գաղափարն էր` ինչ է նշանակում լինել աղքատ, սակայն դրանով հանդերձ կարողանալ բարձրանալ սոցիալական աստիճաններով վեր, եթե առկա է ցանկություն ու ներքին մղում և այդ առումով ոչ մի ջանք չի խնայվում/:
   Երեխաները մեծ հետաքրքրությամբ հարցեր էին տալիս կամավորների աշխատանքի մասին, որից հետո անցանք ֆիլմի դիտմանը և քննարկմանը: Նրանք կլանված դիտում էին ֆիլմը, կադր առ կադր որոշ նմանություններ էին գտնում իրենց կյանքում` ֆիլմի միջոցով ստանալով որոշ հարցերի պատասխաններ`թե ինչպես կարող է մարդը դժվար, անօթևան վիճակի մեջ էլ անգամ հասնել մեծ բարձունքների:
   Ռուսերենի պարապմունքի վերջում` լարված կինոդիտումից հետո, կազմակերպության կամավորները պատրաստել էին նրանց համար փոքրիկ հյուրասիրություն, որը շատ թարմեցրեց և զվարճացրեց երեխաներին:
   Կազմակերպությունը այս ձևով փորձելու է երեխաներին ծանոթացնել իրենց աշխատանքների հետ և, լավագույն օրինակ ծառայելով, կարող ուժերին ներգրավել կամավորական աշխատանքների մեջ` օգնելու մնացած երեխաներին: Այս գործունեությունը կարծես թե դարձել է գործնական ուղի, այն է` օգնելով նրանց չենք ակնկալում շնորհակալություն, այլև նրանց օգնությունը մնացած երեխաներին, որոնք ունեն մեզնից յուրաքանչյուրի կարիքը:
An Exciting Class in an Orphanage
   2008թ.-ի ապրիլի 28-ին հատուկ տիպի մանկատան պարապմունքներից մեկի ժամանակ կամավորներից Ալիսա Սարհատյանը, մասնագիտությունների շուրջ քննարկման սահմաններում, հրավիրել էր մրգեր ձևավորողի, որը դասի ժամանակ ցույց տվեց երեխաներին խնձորի, բանանի, նարնջի և այլ մրգերի կտրատման, ձևավորման ընթացքը: Մինչ ձևավորողը կտրատում էր մրգերը, երեխաները համակ ուշադրությամբ հետևում էին և միևնույն ժամանակ պատասխանում ուսուցչի հարցերին, թե որն ինչ միրգ է, ինչ գույն է, աճում է արդյոք Հայաստանում, թե ոչ...
   Երեխաների համար սա մեծ անակնկալ էր, քանի որ նրանք երբևէ չէին տեսել միրգը չկտրած, ամբողջական վիճակում, ինչպես նկատեց դայակներից մեկը: Բանն այն է, որ խոհանոցում նրանց ամեն բան պատրաստի վիճակում են մատուցվում, նույնիսկ շատերը կեղևով ձու և կարտոֆիլ չեն տեսել: Իհարկե այս ամենը ցավալի է, բայց սա թող մեզ ուժ տա, որ շարունակենք մեր Աստվածահաճո աշխատանքը: Չէ որ նրանք են մեր ապագան...
«Քոլգեյթ» ընկերության այցը հատուկ տիպի մանկատուն Երեխաների հետ հաղորդակցման ևս մեկ եղանակ
"Colgate" Company Visit to Special Type Orphanage
   Գոհունակությամբ հայտնում ենք, որ աստիճանաբար ավելի հաճախակի են դառնում տարբեր կազմակերպությունների այցերը «Ապագան բաց է» ՀԿ, ինչը ցուցանիշ է այն փաստի, որ մեծացել է հետաքրքրությունը ու հոգածությունը մանկատան, հատուկ տիպի դպրոցների և սոցիալապես անապահով երեխաների կրթության նկատմամբ:
   Հերթական այցելությունը հատուկ տիպի մանկատուն կատարվել է «Քոլգեյթ» ընկերության Հայաստանյան ներկայացուցչի կողմից: Նրանք պատրաստել էին նվերներ երեխաների համար, ինչպես նաև անցկացրեցին ուսուցողական պարապմունք, որի ընթացքում բժիշկ Մարինեն երեխաներին մատչելի ձևով բացատրեց ատամի կառուցվածքը և այն անհրաժեշտ պարտադիր ամենօրյա միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ատամները առողջ պահպանելու համար: Երեխաները նկատելիորեն հետաքրքրված էին և մեծ ուշադրությամբ հետևում էին բժշկի խոսքին:
   Մեծապես արժեքավոր են իրենց նշանակությամբ նմանատիպ ուսուցողական պարապմունքները, քանզի վաղ տարիքից երեխաների մոտ հիմնավոր և տպավորիչ բացատրության շնորհիվ կձևավորվի գիտակից վերաբերմունք այնպիսի կարևոր երևույթի նկատմամբ, ինչպիսին է ատամի խնամքը:
One more method to keep in touch with children
   «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը սկսում է նոր նախագիծ: Այն իրենից ներկայացնում է նամակագրական կապ տարբեր մարդկանց (կամ կազմակերպությունների) և մանկատների, հատուկ տիպի դպրոցների և չքավոր երեխաների հետ: Ծրագրի պատասխանատուներն արդեն կատարում են նախապատրաստական աշխատանքներ սկզբնական տաս երեխաների մասով ծրագիրը մեկնարկելու համար: Նախատեսվում է նաև վեբկայքում ստեղծել այս նպատակի համար համապատասխան բաժին:
   Կոչ ենք անում բոլորին ակտիվորեն մասնակցել այս ծրագրին և նամակագրական կապի մեջ լինել գոնե մեկ երեխայի հետ: Հուսով ենք, որ այս եղանակով կկարողանանք օգտակար լինել կարիքի մեջ գտնվող երեխաներին և մշտական նորությունների միջոցով, ավելի հետաքրքիր դարձնել նրանց կյանքը:
Մարտի 8` տոն, որ հուզում է այս երեխաներին
March 8 – Celebration That Touches These Children
   Մարտի 7-ին մի շարք մանկատներում և հատուկ դպրոցներում կազմակերպվել էր կանանց տոնին նվիրված միջոցառումներ, որի ընթացքում երեխաները գովերգում ու գովաբանում էին մայր էակին: Ամեն անգամ մայր բառն արտասանելիս, նրանք հենց այնպես չէին արտաբերում, այլ ամբողջ էությամբ զգում ու ապրում էին այդ սուրբ բառը: Եվ արցունքներ էին անզուսպ թափվում նրանց աչքերից, իսկ ներկաները մի կերպ փորձում էին հանգստացնել նրանց փոթորկված սրտերը: Տեսարանը անչափ հուզիչ էր ու բառերով աննկարագրելի...
   Առանց այն էլ տխուր են նրանց աչքերը, իսկ ժպիտն էլ հազվադեպ է զարդարում նրանց դեմքերը, ուրեմն մեր անձնական խնդիրն է անել ավելին աջակցելու համար այս երեխաներին:
   Շնորհավորում ենք բոլոր մայրերի և աղջիկների տոնը և ցանկանում, որ յուրաքանչյուրը գիտակցի, որ մայր լինելը Աստծո պարգև է և պատասխանատու կոչում, իսկ նրանց, ում չի հաջողվում դա հասկանալ, մաղթում ենք, որ սթափվեն, քանի դեռ ուշ չէ և իրենք նույնպես զգան մայր լինելու բերկրանքը: Ինչպես նաև կոչ ենք անում բոլոր երեխաներին, որ ամեն անգամ «մա՜ամ, մամա» ձայնելիս չանեն դա լոկ սովորույթի ուժով, այլ փորձեն զգալ ու ապրել այդ սուրբ բառը...
«Ես և շրջակա աշխարհը» -ի հյուրն է Դ. Ջամալյանը Համագործակցության կոչ
"The World and Me" class guest is D. Jamalyan
   Մարտի 4-ին #12 հատուկ դպրոցում «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի հյուրն էր հոգեբան Դավիթ Ջամալյանը: Վերջինս աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Հանդիպման ընթացքում նա երեխաներին ներկայացրեց հոգեբանություն առարկան և դրա դերը մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Հոգեբանությունը կոչված է գիտական հիմնավորմամբ լուծելու հետևյալ խնդիրը` կյանքում արդյունավետ գործունեություն ծավալելու համար մարդ պետք է ճանաչի ոչ միայն իր սեփական անձը, այլ նաև ուրիշների: Բացի այդ, երեխաների հետ քննարկվեցին հարցեր հայրենիքի, նրա դերի, հայտնի հերոսների, հայրենասիրության և մեզնից յուրաքանչյուրի` հայրենիքի նկատմամբ պարտքի մասին:
   Հանդիպման վերջում երեխաները շնորհակալություն հայտնեցին պարոն Ջամալյանին, նրա հետ կրկին հանդիպելու ակնկալիքով:
Appeal for Cooperation
   Հարգելի այցելու, 2005թ-ից ի վեր մեր կրթական հասարակական կազմակերպությունը իրականացնում է կրթական ծրագրեր մանկատներում և հատուկ դպրոցներում: Մեր հիմնական նպատակն է` օժանդակել սույն հաստատությունների երեխաներին` բարձրացնելով նրանց կրթական մակարդակը: Կարևորելով կրթությունը յուրաքանչյուր երեխայի կյանքում` փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ նրանց օգտակար լինելու համար: Մեր հասարակական կազմակերպությունը չունի ոչ մի հովանավոր, սակայն մեր թիմը բաղկացած է կամավորներից, որոնց խանդավառ նվիրվածության շնորհիվ կարողանում ենք իրականացնել մեր ծրագրերը:
   Եթե Դուք ցանկություն ունեք համագործակցել մեզ հետ` իբրև անհատ կամ կազմակերպություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին օգնել երեխաներին: Նրանց կրթական կարիքները մեծ են և զանգվածային, հետևաբար մենք դեռ շատ գործ ունենք անելու և ունենք ձեր օգնության կարիքը:
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024