Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր խմբին Facebook-ում

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ամառային ծրագրեր. Այց Ջերմուկ

Օգոստոսի 21-ին «Ապագան Բաց է» կրթական ՀԿ ամառային ծրագրերի շրջանակներում ավելի քան 70 երեխաների համար այց կազմակերպվեց Ջերմուկ:

Բակային Ճամբար

Հուլիսի 23-ին և 24-ին «Ապագան Բաց է» կրթական ՀԿ ամառային ծրագրերի շրջանակներում բակային ճամբար կազմակերպվեց Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար:

Ամառային ծրագրեր

Հունիսի 11-ին «Ապագան Բաց է» կրթական ՀԿ ամառային ծրագրերի շրջանակներում ավելի քան հարյուր երեխաների համար այց կազմակերպվեց Գառնի-Գեղարդ:

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը

Ապրիլի 17-ին երեխաները մասնակցեցին Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործության հիման վրա կազմակերպված թատերական ներկայացմանը Գեղագիտական Ազգային Կենտրոնի Փոքր Թատրոնում։:

Ձմեռ պապիկն այցելում է բոլորին 2010
         
       
 

Սիրելի բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպության «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիային աջակցության համար: Ձեր ջերմ նամակների ու քաջալերող զանգերի, նվիրատվությունների ու անձնական մասնակցությունների շնորհիվ մենք կարողացանք այս տարի ևս Ամանորյա հրաշքի ու հույսի ոգին փոխանցել երեխաներին, ում համար այն իսկապես անհրաժեշտ է: 2010թ. դեկտեմբերի 6-ից 24-ը տեղի ունեցած հանգանակության միջոցով հավաքվել ու վտանգված երեխաների (մանկատների և հատուկ դպրոցների սաներ), տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ու կարիքավոր ընտանիքների համար կազմակերպված փոքրիկ հյուրասիրությունների և նվերների համար ծախսվել է ավելի քան 500 հազար դրամ, ինչի վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացվել նվիրատուներին ու աջակիցներին: Հավատում ենք, որ այս տարի ավելին կարող ենք իրականացնել՝ միասին:

 
   
   
       
         
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2012