Ուզու՞մ եք բաժանորդագրվել մեր նորություններին և միջոցառումներին

Ուզու՞մ եք միանալ մեր համայնքին

Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Շախմատի պարապմունքները սկսված են Վերապատրաստման դասընթացներ
Chess classes have begun
   «Ապագան Բաց է» ՀԿ-ն հոկտեմբերի 4-ից սկսեց շախմատի պարապմունքներ #12 հատուկ տիպի դպրոցի երեխաների հետ: Այդ պարապմունքները սկսելու առաջարկը եղել է երեխաների կողմից:
   Առաջին իսկ պարապմունքից հետո երեխաները խոստացան, որ լավ կսովորեն շախմատ խաղալ, որպեսզի կարողանան մասնակցել հաջորդ տարվա պատանեկան շախմատի մրցումներին:
Training programs
   Սեպտեմբերի 22-ից «Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը սկսեց վերապատրաստման դասընթացներ կազմակերպության կամավորների համար: Դասընթացն անց է կացնում Բրիտանական Խորհրդի թրեյներ, «Ապագան Բաց է» ՀԿ-ի կամավոր` Լուսինե Ստեփանյանը: Յուրաքանչյուր պարապմունքից հետո կազմակերպության կամավորները հավաստիացնում են, որ այն շատ է օգնում իրենց` մանկատներում եւ հատուկ տիպի դպրոցներում պարապմունքներ անցկացնելու ժամանակ:
2007-2008 ուսումնական տարի Հարսանիք Վանաձորի մանկատանը
2007 - 2008 academic year
   «Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 17-ից սկսեց իր առաջին կիսամյակի պարապմունքները մանկատներում և հատուկ տիպի դպրոցներում: Արդեն իսկ անց են կացվել առաջին պարապմունքները: Երեխաները մեծ ոգևորվածությամբ սպասում էին պարապմունքների սկսմանը և մեծ աշխուժությամբ ընդունեցին մեր կամավորներին:
   Կազմակերպությունը, բացի կրթական պարապմունքներից պլանավորել է մի շարք միջոցառումների անցկացման ժամանակացույց, որը իր մեջ ներառում է այցելություններ տեսարժան վայրեր, պատմամշակութային հաստատություններ, ԲՈՒՀ-եր և այլն:
Wedding at Vanadzor orphanage
   Օգոստոսի 26-ին Վանաձորի մանկատանը մեծ տոն էր: Մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը հերթական անգամ ամուսնացնում էր մանկատան երիտասարդ աղջիկներից մեկին՝ Լյուբային: Հետաքրքրականն այն է, որ Լյուբայի երկու քույրերն արդեն իսկ հասցրել էին իրենց կյանքի ընկեր գտնելով` ամուսնանալ: Բացառություն չէր և Լյուբան, որին հավանել էր Անուշավանը՝ Վանաձոր քաղաքից:
   Այս գեղեցիկ զույգի հարսանյաց հանդեսը տեղի ունեցավ կիրակի օրը բազմաշատ հյուրերի, հարազատների փոքրիկ խմբի և ամենակարևորը՝ մանկատան երեխաների և աշխատակիցների մասնակցությամբ: Երեխաները կրկին անգամ ճանապարհ էին դնում իրենց ավագ քույրերից մեկին՝ Լյուբային:
   Շատ հուզիչ և գեղեցիկ էր ամբողջ հարսանեկան ընթացքը:
   Վստահ ենք, որ այս նոր ձևավորվող ընտանիքի մասին դեռ շատ և շատ կլսենք:

   «Ապագան Բաց է» կրթական ՀԿ-ի ողջ կազմը շնորհավորում է Անուշավանին և Լյուբային իրենց պատասխանատու և գեղեցիկ քայլի համար: Վստահ ենք, որ նրանց օրինակով դեռ շատ ու շատ երեխաներ կընտրեն օրինակելի ճանապարհով կազմած ընտանիքի առաքելությունը:

Ամառային ճամբար Նախապատրաստական աշխատանքներ
Summer Camp
   Ի ուրախություն բոլորիս, «Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը կարողացավ հատուկ տիպի դպրոցներից 10 երեխաների ուղարկել ամառային ճամբար(Արզնիում)՝ իրենց հանգիստը անցկացնելու: Կազմակերպությունը այս կերպ փորձում է քաջալերել երեխաներին, որոնք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ցուցաբերել են ակտիվ մասնակցություն կազմակերպության կողմից իրականացվող պարապմունքներին: Նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի կրթության առաջնահերթությունը և, կարևորելով այն, օգտագործի կյանքի ընթացքում` հասնելով մեծ հաջողությունների:
   Վստահ ենք, որ երեխաները այս ամենը գիտակցելով` 2007-2008 ուսումնական տարվա ընթացքում կլինեն ավելի պատասխանատու և աշխատասեր՝ տեսնելով իրենց ընկերների հաջողությունները:
Preparatory work
   «Ապագան Բաց է» կրթական ՀԿ-ն կատարում է նախապատրաստական աշխատանքներ 2007-2008 ուսումնական տարին սկսելու համար: Կազմակերպությունը դիմում է տարբեր ընկերությունների և անհատների` աջակցելու գրենական պիտույքների տրամադրմամբ և կրթական ծրագրերի առաջարկներով, պատրաստում է պարապմունքների անցկացման ծրագրեր, քննարկում է նոր կամավորների անդամակցությունը կրթական ծրագրերի մեջ, փնտրում է կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են համագործակցել և անշահախնդրորեն օգնել երեխաներին:
   Սեպտեմբերի 17-ից նոր ուսումնական տարին հաջող մեկնարկելու համար խնդրանքով դիմում ենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր կարող են վերոնշյալ ուղղություններով աջակցել կազմակերպությանը, դիմել կազմակերպության գրասենյակ:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ցանկացած աջակցության մասին կտեղեկացնենք հասարակությանը մեր ՎԵԲ կայքի միջոցով:
Կազմակերպության ՎԵԲ կայքի ներկայացում Երեխայի վիրավորանքը և արհամարհանքը կանխող միջազգային միության անդամ
Presentation of the organization's website
   «Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը, դիմելով «ԱՐՄԻՆԿՈ» ՓԲԸ-ին, ձեռք բերեց www.fio.am ՎԵԲ կայքը: Կազմակերպությունը, մոտ մեկ ամիս կատարելով ՎԵԲ կայքի պատրաստմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, այսօր Ձեզ է ներկայացնում կազմակերպության աշխատանքները կայքի միջոցով, որոնք իրականացվում են մեր կամավորների կողմից: Այս ՎԵԲ կայքը ստեղծելու նպատակը մեկն էր` ներկայացնել կազմակերպության աշխատանքները, խնդիրները և այն ձեռքբերումները, որոնք տեսնում ենք ամեն օր:
   ՎԵԲ կայքի տարբեր բաժիններում մանրամասն ներկայացվում են կազմակերպության աշխատանքները: Խնդրում ենք Ձեզ ՎԵԲ կայքը ամբողջապես ուսումնասիրելուց հետո գրել մեզ Ձեր առաջարկները և դիտողությունները, որոնց անպայման ուշադրություն կդարձվի:
Member of the "International Society for Prevention of the Child Abuse and Neglect"
   2007թ.-ի հունիս ամսվա սկզբին «Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը դարձավ «Երեխայի վիրավորանքը և արհամարհանքը կանխող միջազգային միության» լիիրավ անդամ: Այս կազմակերպությունը բավականին երկար և հարուստ աշխատանքային փորձ ունի` օգնելով տարբեր դժվարությունների մեջ գտնվող երեխաների: Այն մեծ հնարավորություն է ընձեռում «Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությանը համագործակցելու մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են տարբեր կարիքների մեջ գտնվող երեխաների հետ, ինչպես նաև վերցնելով միջազգային փորձը ներդնելու այն Հայաստանյան մի շարք համանման կազմակերպություններում:
   Այս բացառիկ հնարավորությունը թույլ կտա ընդլայնելու երեխաների բարեկեցությանն ու կրթությանը ուղղված կրթական ծրագրերի շարքը` բավարարելով նրանցից յուրաքանչյուրի պահանջմունքները:
   Վստահեցնում ենք, որ մեր համագործակցության միջոցով անպայման այս ծրագրերի մեջ իրենց մասնակցությունը կունենան տեղի մի շարք կազմակերպություններ` աջակցելով տարբեր պրոյեկտների իրականացմանը:
Հիմնական նորությունների էջ Էջեր: 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1
Ուզու՞մ եք կապ հաստատել մեզ հետ
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպություն © 2005-2024