«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2005թ.-ի հոկտեմբերի 26-ին: Մի խումբ երիտասարդներ, տեսնելով Հայաստանում մի շարք հաստատությունների երեխաների կրթական մակարդակի պակասը, որոշեցին ստեղծել կրթական հասարակական կազմակերպություն` աջակցելու կարիքի մեջ գտնվող երեխաներին:
Կազմակերպությունը իր առջև նպատակ է դրել բարձրացնել մանկատների, հատուկ տիպի դպրոցների, փողոցային երեխաների, ֆիզիկական և մտավոր դժվարություններ ունեցող երեխաների կրթական մակարդակը և հետևողական աշխատանքների միջոցով օգնել նրանց դառնալու հասարակության պիտանի և արժանավայել քաղաքացիներ:
«Ապագան Բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը ներկայումս իրականացնում է 4 կրթական ծրագրեր.
«Օգնենք երեխաներին» ծրագիրը, որն իրականացվում է 1,5-ից մինչև 15 տարեկան երեխաների համար` ավելի մանրամասն www.fio.am/helpthechildren:
ՙ «Ապագա մասնագետներ» ծրագիրը, որն իրականացվում է 16-ից մինչև 21 տարեկան երիտասարդների համար` ավելի մանրամասն www.fio.am/fs:
«Կրթական կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է բոլոր տարիքի երեխաների և երիտասարդների համար, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ` ավելի մանրամասն www.fio.am/edubridge:
«Նամակագրական կապ» ծրագիրը, որն իրականացվում է 5-ից մինչև 18 տարեկան երեխաների համար` ավելի մանրամասն www.fio.am/penpals:
«Բարև» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի մարզերում գտնվող կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար` ավելի մանրամասն www.fio.am/barev:
Կազմակերպության բոլոր աշխատանքները կատարվում են կամավորական սկզբունքով: Ներկայումս կազմակերպությունն ունի թվով 60 կամավոր, որոնք ազնվորեն օգնում են երեխաներին:
|