Ապագան Բաց է ՀԿ
Ապագա Մասնագետներ Ծրագիր
   
«Ապագան բաց է» ՀԿ-ի նպատակն է օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին ստանալ կազմակերպված ուսումնառություն
 

Գլխավոր Էջ

  «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը 2006թ. մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը ներկայացրեց «Ապագա մասնագետներ» ծրագիրը: Մանրամասն նկարագրությունից հետո ծրագիրն արժանացավ բոլորի հավանությանը: Ծրագրի ղեկավար կազմը գրի առավ բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի առնվեցին ծրագիրն իրակացնելիս: Ներկայումս 10 կամավորներ են ընդգրկված և աշխատում են ծրագրի շրջանակներում: Ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության 4 մանկատներում, որտեղ բնակվում են բարձր դասարաններում սովորող երեխաներ:

  Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր այն առաջարկները, որոնք կարող են օգնել երեխաներին իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու և հասուն կյանքում իրենց հաջողությունն ապահովելու հարցում:

Խնդիրը

  Հայաստանի Հանրապետության մանկատներում բարձր դասարանների երեխաները իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու դժվարին խնդրի առջև են կանգնած, որի պատճառը տեղեկատվության պակասն է և մի շարք այլ հանգամանքներ:

Նպատակը

  Նպատակն է օգնել մանկատներում ապրող բարձր դասարանների երեխաներին ընտրել ճիշտ մասնագիտություն, ձեռք բերել աշխատանքային փորձ և հետագայում նրանց ապահովել աշխատանքով, ինչը հույժ կարևորագույն խնդիր է:

Ինչպե՞ս

  Համապասխան հետազոտությունից հետո տեղեկացնել մանկատներում ապրող բարձր դասարանների երեխաներին պահանջարկ վայելող մասնագիտությունների մասին, կազմակերպել բաց դասեր, սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ և կոնֆերանսներ մասնագիտական տարբեր ոլորտներում ընդգրկված բոլոր երեխաների համար, այցեր կազմակերպել բարձրագույն ուսումնական հաստատություններ, գրասենյակներ, որպեսզի աշակերտները գործականում ծանոթանանան այն հմտություններին ու գիտելիքներին, որոնց նրանք պետք է տիրապետեն համապատասխան մասնագիտույունն ընտրելու դեպքում:

  Ստեղծել առցանց գրադարան և թերթ, որտեղ ընդգրկված կլինեն և մասնագետներ, և աշակերտներ, հմուտ մասնագետների օգնությամբ ստեղծել գրքույկ, ուր կզետեղվեն հայտնի մարդկանց հաջողության հասնելու գործընթացի մանրամասն նկարագրությունը, ստեղծել վեբկայք, որտեղ կլուսաբանվի կատարված աշխատանքներն ու արդյունքները,կտրվի մանրամասն տեղեկատվություն, տեսաֆիլմեր և ուսումնական նյութեր, որպեսզի երեխաները կարողանան անհրաժեշտ տեղեկությունը ստանալ ինտերնետի միջոցով;

  Համաձայնության գալ համալսարանների վարչական մասերի և ուսանողական խորհուրդների հետ երեխաներին ԲՈՒՀ-եր տանելու և դասախասություններին, կոնֆերանսներին ներկա լինելու շուրջ, որ նրանք ավելի հիմնավոր պատկերացում կազմեն տարբեր առարկաների և երևույթների մասին, կազմակերպել քննարկումներ` հրավիրելով ուսանողներ և այս ոլորտում բաձր որակավորում ունեցող մասնագետներ:

  Խնդրում ենք կապնվել մեզ հետ հետեւյալ էլեկտրոնային հասցեի միջոցով` info@fio.am.

Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին» ծրագիր 1,5-15 տարեկան երեխաների համար` www.fio.am/helpthechildren:
«Ապագա մասնագետներ» ծրագիր 16-21 տարեկան երիտասարդների համար:
«Կրթական կամուրջ» ծրագիր բոլոր տարիքի երեխաների և երիտասարդների համար, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ` www.fio.am/edubridge:
«Նամակագրական Կապ» ծրագիր 5-18 տարեկան երեխաների համար` www.fio.am/penpals:
Հետադարձ կապ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` [374](10)559-126
Էլ.փոստ` info@fio.am

Լրացնել կոնտակտային աղյուսակ

 
Գլխավոր էջ | Կոնտակտային աղյուսակ
© 2005-2017 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.