Help the Children Project : Orphanage of Vanadzor
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Վանաձորի Մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Ձեռքի աշխատանքներ | Նկարներ | Դիմեք մեզ
 

Վանաձորի մանկատան տնօրեն

  Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին` Կիրովականում, ծառայողի ընտանիքում: 1962-1972թթ. սովորել է Կիրովականի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:
  1972թ. ընդունվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը, որն ավարտել է 1976թ-ին:
  1976թ. աշխատանքի է նշանակվել Կիրովականի թիվ 17 միջնակարգ դպրոցում` որպես ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցիչ ցերեկային եւ երեկոյան բաժիններում: Միաժամանակ աշխատել է արտադպրոցական հիմնարկում` որպես ֆոտոխմբակի ղեկավար:
  1982թ. հունվարին ընտրվել է Կիրովականի երիտասարդական կազմակերպության ղեկավար եւ աշխատել է մինչեւ 1987թ.:
  1987-1991թթ. անցել է կուսակցական աշխատանքի Կիրովականի քաղաքային կոմիտեում:
  1991թ. նոյեմբերից աշխատել է «Ուկրշին» շինարարական կազմակերպությունում` որպես հասարակական սննդի կոմբինատի տնօրեն:
  1996-1997թթ. ղեկավարել է հացամթերքի արտադրությամբ եւ սննդամթերքի վաճառքով զբաղվող «Այսբերգ» արտադրական կոոպերատիվը:
  1997թ. նոյեմբերին նշանակվել է տնօրեն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ Վանաձորում ստեղծվող մանկատանը, որն էլ ղեկավարում է մինչեւ օրս:
  Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.fio.am/helpthechildren
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fio.am/fs
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.fio.am/edubridge
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.fio.am/penpals
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Ձեռքի աշխատանքներ | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2017 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.