Ապագան Բաց է ՀԿ
Կրթական Կամուրջ Ծրագիր
   
«Ապագան բաց է» ՀԿ-ի նպատակն է օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին ստանալ կազմակերպված ուսումնառություն
 

Գլխավոր Էջ

  «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ն, տեսնելով ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաների` կույրերի, խուլ և համրերի, մտային դժվարություններ և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների կարիքները, ստեղծում է ծրագիր, որը փորձելու է աջակցել այդպիսի երեխաներին հոգեբանական, կրթական, բժշկական և ազատ ժամանցի հետաքրքիր կազմակերպման հարցերով: Վստահությամբ կարող ենք նշել, որ այդ երեխաներն ունեն սիրո, ջերմության և հոգատարության կարիք, որի կիրառմամբ էլ փորձելու ենք իրականացնել մեր բոլոր միջոցառումներն ու պարապմունքները: Խնդիրը պարզ է, որ այդպիսի երեխաները ունեն մեզ նման(առողջ) մարդկանց հետ շփվելու, մեր օգնությամբ սովորելու և այդ ամենը լուսաբանելու կարիք: Այսօր մեր հասարակությունը տեղեկացված չէ այս մասին, մեծամասամբ չեն գիտակցում, որ իրենք էլ կարող են օգտակար լինել այդ երեխաներին և որ դա մեր բոլորիս խնդիրն է: Նրանց պետք չէ խղճալ` պարզապես նրանք ունեն փոքրիկ ուշադրության, ջերմության և սիրո կարիք, որպեսզի կարողանան զգալ իրենց լիովին ինտեգրված հասարակության ակտիվ կյանքի մեջ: Հայաստանում գործում են այդպիսի երեխաների համար նախատեսված երկու մանկատներ (Գյումրի և Նոր-Խարբերդ) և մի շարք հատուկ տիպի դպրոցներ (Երևանում և մարզերում), որտեղ ապրում են 1000-ից ավելի ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ:
  Մեր նպատակն է օգնել այդ երեխաներին, որպեսզի իրենք, գիտակցելով իրենց ֆիզիկական արատները, չհուսահատվեն, այլ ցանկական անել և հասնել ավելիին, քան կարող են երբևէ պատկերացնել:

Պետք է`
բարձրացնել նրանց ընդհանուր զարգացվածության մակարդակը
կազմակերպել կրթական պարապմունքներ(հայերեն, անգլերեն, համակարգիչ և այլ)
ցուցաբերել հոգեբանական օգնություն
ցուցաբերել բժշկական օգնություն տարբեր բժշկական կենտրոնների, հիվանդանոցների և այլ ծառայությունների միջոցով(ըստ կարիքի)
ազատ ժամանցը կազմակերպել օգտակար քննարկումներով, հետաքրքիր խաղերով, տեսարժան վայրեր այցելելով և այլ հետաքրքիր միջոցառումներով
ստեղծել երեխա-ծնող կապը` կազմակերպելով հաճախակի հանդիպումներ նրանց միջև
օժանդակել այդ երեխաների ընտանիքների սոցիալական վիճակի բարձրացմանը` դրանով իսկ աջակից լինելով երեխաների ընտանիք վերադառնալուն

Անհրաժեշտ է պատրաստել երեխաների համար իրականացվող կրթական ծրագիր, ինչպես նաև
CD-ների պատրաստում(հայերեն և անգլերեն գեղարվեստական գրականություն, դպրոցական դասագրքերի ամբողջ հավաքածուն 1-10-րդ դասարաններում սովորող երեխաների համար)
անգլերեն ֆիլմերի թարգմանություն(հայերեն
պարապմունքների համար անհրաժեշտ այլ նյութեր

Անհրաժեշտ է ստեղծել կապ

ԲՈՒՀ-երի հետ` կամավորների ներգրավման համար
համապատասխան մասնագետների հետ` ներգրավելով նրանց ծրագրի կամավորական աշխատանքների մեջ
բժշկական կենտրոնների և հիվանդանոցների հետ
դպրոցների և մանկատների ղեկավարների հետ
հեռուստատեսության և ռադիոի հետ
ցուցասրահների և դահլիճների հետ
տաքսի ծառայությունների հետ
և այլ

Վստահ ենք, որ կկարողանանք օգնել մեր երեխաներին, ովքեր կյանքի տարբեր իրավիճակներից ելնելով` հայտնվել են այդ վիճակի մեջ և ունեն մեր բոլորիս օգնության կարիքը: Վստահ ենք, որ ԱՊԱԳԱՆ ԲԱՑ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ:

Ծրագիրն ունի հովանավորողների կարիք:
Դրամահավաքների և այլ բարերարների միջոցով կկարողանանք իրականացնել այս կարևոր և օգտակար ծրագիրը, որի մասին անպայման հաշվետու կլինենք հովանավորներին և ինքներս մեզ կազմակերպության ՎԵԲ կայքի և անմիջական հանդիպումների միջոցով:

Խնդրում ենք կապնվել մեզ հետ հետեւյալ էլեկտրոնային հասցեի միջոցով` info@fio.am.

Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին» ծրագիր 1,5-15 տարեկան երեխաների համար` www.fio.am/helpthechildren:
«Ապագա մասնագետներ» ծրագիր 16-21 տարեկան երիտասարդների համար` www.fio.am/fs:
«Կրթական կամուրջ» ծրագիր բոլոր տարիքի երեխաների և երիտասարդների համար, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ:
«Նամակագրական Կապ» ծրագիր 5-18 տարեկան երեխաների համար` www.fio.am/penpals:
Հետադարձ կապ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` [374](10)559-126
Էլ.փոստ` info@fio.am

Լրացնել կոնտակտային աղյուսակ

 
Գլխավոր էջ | Կոնտակտային աղյուսակ
© 2005-2017 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.