Ապագան Բաց է ՀԿ
Նամակագրական Կապ Ծրագիր
   
«Ապագան բաց է» ՀԿ-ի նպատակն է օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին ստանալ կազմակերպված ուսումնառություն
 

Գլխավոր Էջ

  «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպության «Նամակագրական կապ» ծրագիրը ստեղծվել է 2008թ.-ին: Կազմակերպության հիմնական նպատակն է օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին ստանալ որոշակիորեն կազմակերպված ուսումնառություն, կրթվել և առանց անհաղթահարելի խոչընդոտների ինտեգրվել հասարակության մեջ, դառնալ մեր երկրի գիտակից և պատասխանատու քաղաքացիներ: Ֆինանսական դժվարությունների պատճառով ՀՀ մարզերում գտնվող մանկատները և հատուկ դպրոցները(սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները) դուրս են մնում կրթական ծրագրերից, և, որպես լուծում, ստեղծեցինք «Նամակագրական կապ» ծրագիրը, այն է` ՀՀ-ում գործող /մայրաքաղաքում և շրջաններում/ մանկատների և հատուկ տիպի դպրոցների երեխաների և ՀՀ(սփյուռքահայեր, օտարերկրյա) քաղաքացիների միջև հաստատել նամակագրական կապ, որի շնորհիվ երեխաները իրենց հուզող խնդիրները կկիսեն ծրագրի մեջ ներառված քաղաքացու(կամ կազմակերպության) հետ:
  Ծրագրում նամակագրական կապի մեջ մտնող քաղաքացին(կազմակերպություն ներկայացնող անձը) այս կամ այն չափով անցել է սոցիալականացման գործընթացը և կայացած քաղաքացի է: Նմանատիպ մարդկանց հետ նամակագրական շփումը նրանց բարեկամական խորհուրդների, առաջարկների, գովասանքի և քաջալերանքի միջոցով կարող է կայծ հանդիսանալ երեխաների մեջ մանուկ կրակը հասուն բոցի վերածելու համար:
  Հավատացած ենք, որ մենք` ուսուցիչ, վարորդ, իրավաբան, դիվանագետ, պատմաբան, բժիշկ, վարսահարդար և այլն, պարտավոր ենք մեր կարիքը զգացող այս երեխաներին ցույց տալ այն ուղին, որով անցել ենք մենք մեր ջանքերի շնորհիվ, որ այն հենց այնպես չի տրվել մեզ և ինչ պետք է անել հասնելու համար այն ամենին, ինչ ունենք այսօր:
  Հուսով ենք, որ այս ծրագիրը կտա բաղձալի արդյունք, և մենք` քաղաքացիներս, նստած մեր գրասենյակներում(տանը), կդառնանք ուղղորդող փարոս կյանքի հսկայական օվկիանոսում հայտնված երեխաների համար:
  Բոլոր այն քաղաքացիները, ում հետաքրքրում է այս նախագիծը և ովքեր ցանկանում են լինել նամակագրական կապի մեջ մեկ երեխայի հետ, խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաթերթիկը:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին» ծրագիր 1,5-15 տարեկան երեխաների համար` www.fio.am/helpthechildren:
«Ապագա մասնագետներ» ծրագիր 16-21 տարեկան երիտասարդների համար` www.fio.am/fs:
«Կրթական կամուրջ» ծրագիր բոլոր տարիքի երեխաների և երիտասարդների համար, ովքեր ունեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ` www.fio.am/edubridge:
«Նամակագրական Կապ» ծրագիր 5-18 տարեկան երեխաների համար:
Հետադարձ կապ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` [374](10)559-126
Էլ.փոստ` info@fio.am

Լրացնել կոնտակտային աղյուսակ

 
Գլխավոր էջ | Հաղորդագրություն | Հարցաթերթիկ
© 2005-2017 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.