Help the Children Project : Special Type Orphanage of Nor Kharberd
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Ձեռքի աշխատանքներ | Նկարներ | Դիմեք մեզ
 

Նոր Խարբերդի մանկատուն

  Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950թ-ից:
  Ներկայումս մանկատանը ապրում են 238 երեխաներ, իսկ աշխատողների քանակը 194-ն է: Երեխաների անմիջական խնամքի եւ դաստիարակության աշխատանքներում ներգրավված են 75 դայակներ, 15 դաստիարակներ: Ըստ հնարավորությունների, կազմակերպվել են 16 խմբեր` յուրաքանչյուրում մոտ 15 երեխա: Խմբասենյակները ապահովում են ապրելու եւ նորմալ զարգացման համար բավարար պայմաններ:
  Երեխաների առողջական վիճակի պահպանումը և համապատասխան բուժ. օգնության կազմակերպումը, կանխարգելիչ միջոցառումները իրականացնում են 29 բուժ աշխատողներ,որոնց թվում` 4 բժիշկներ ( 1 մանկաբույժ, 1 հոգեբույժ, 1 ատամնաբույժ եւ 1 վերականգնողաբան ) եւ 25 բուժքույրեր:
  Մանկավարժական ոլորտում աշխատում են 27 մանկավարժներ, որոնց թվում` 1 ավագ մանկավարժ, 15 խմբի դաստիարակներ, 1 արատաբան, 2 լոգոպեդ, 2 հոգեբան, 1 սոց. աշխատող, 2 աշխատանքի ուսուցման դաստիարակ, 1 ֆիզղեկ:
  Ուսուցումն ու դաստիարակությունը անց են կացվում հատուկ մշակված ծրագրերով, որոնց արդյունավետ իրականացման նպատակով կազմակերպված են նկարչության, ձեռքի աշխատանքի եւ կարուձեւի, երգ-երաժշտության, թատերական եւ մարզական, գյուղաշխատանքների խմբակներ:
  Երեխաների ֆիզիկական հմտությունները եւ մտավոր զարգացումը խթանելուգործում կարևոր դեր ունի աշխատանքի ուսուցման խմբակը: Այստեղ նրանց կողմից պատրաստվում են թղթերով, թելերով, թափոններով բազմաթիվ հետաքրքրական պատկերներ, խաղալիքներ, ասեղնագործության և կարպետագործության հիանալի աշխատանքներ, որոնք բազմիցս ներկայացվել եւ մրցանակներ են շահել զանազան ցուցահանդեսներում:
  Մանկատան նյութական եւ ֆինանսական ապահովումը կատարվում է հիմնականում պետական միջոցներով: Վերջին 4 տարում այն ավելացել է երկու անգամ:
  Սակայն առանց բարեգործական միջոցառումների թերեւս չէին իրականացվի այն ձեռքբերումները, որոնք առկա են այսօր: Այդ ձեռնարկումների շնորհիվ վերջին 4 տարվա ընթացքում հիմնովին վերանորոգվել է մանկատան մասնաշենքը, շահագործվել է կաթսայատունը սնուցող գազատարը, մանկատունը ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարումով, բացվել է ատամնաբուժարան, բուժմեկուսարան, վերականգնողական կենտրոն ( թիմային մոտեցում, մասնագետների թիվը-10) եւ դպրոց (հաճախում են 22 երեխաներ) , կազմակերպվում է երեխաների ամառային հանգիստը հիմնականում Սեւանա լճի ափին (2003թ - 10 երեխա, 2004 - 30 երեխա, 2005 - 70 երեխա) : Չնայած վերջին տարիներին առողջապահական, կրթադաստիարակչական և կոմունալ-կենցաղային ոլորտներում ձեռք բերած հաջողություններին, այնուամենայնիվ շատ խնդիրներ մնում են չլուծված:
  Չլուծված խնդիրներից են 18 տարին լրացած երեխաների ապագայի անորոշությունը, մանկատան նյութատեխնիկական բազայի համալրումը, շենքի եւ տարածքի հարմարեցումը հաշմանդամ երեխաների կարիքներին, աշխատողների, մասնագետների հաճախակի վերապատրաստման անհրաժեշտությունը, երեխաների բիոլոգիական ընտանիքների, հարազատների հետ սերտ համագործակցություն ստեղծելու դժվարությունը, հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակը եւ այլն:

Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.fio.am/helpthechildren
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fio.am/fs
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.fio.am/edubridge
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.fio.am/penpals
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Ձեռքի աշխատանքներ | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2019 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.