Help the Children Project : Gyumri Huis Orphanage
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Գյումրու Հույս Մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
 

Գյումրու «Հույս» մանկատուն

  Գյումրու «Հույս Մանկատուն» - ը բացվել է 2000թ-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 2003թ հունվարի 1-ից այն անցել է «Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության» ենթակայության տակ:
  Մանկատան շենքը կառուցվել է 1961թ-ին, երկհարկանի է, ունի մասնաշենք եւ մինչեւ 2000թ-ի դեկտեմբերի 2-ը ծառայել է որպես նախակրթարան: 2000թ-ին այն վերապրոֆիլավորվել է որպես մանկատուն, սակայն շենքը չի համապատասխանում մանկատան ստանդարտներին եւ պահանջներին: 2004թ-ի հուլիսին առաջին մասնաշենքը վերանորոգվել է Մարսել քաղաքի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ համապատասխանեցվել մանկատան ստանդարտներին: Շենքի երկրորդ մասնաշենքը նույնպես կարիք ունի հիմնովին վերանորոգման: Շենքում գտնվող գույքը` մահճակալները, աթոռները, սեղանները, պահարանները եւ փափուկ գույքը խիստ կարիք ունեն նորացման, քանի որ այդ բոլորը ժառանգություն ենք ստացել նախկին նախակրթարանից եւ ունեն 20 տարվա մաշվածություն:
  «Հույս Մանկատան»-ը օթեւանում եւ խնամք են ստանում 4-18 տարեկան 73 երեխաներ` երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված ծնողների, միայնակ մոր, հաշմանդամ ծնողների, գրավոր հրաժարական տված ծնողների, ազատազրկման մեջ գտնվող ծնողների եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: «Հույս Մանկատան»-ը աշխատում են 41 աշխատակիցներ, որոնք զբաղվում են երեխաների կրթա-դաստիարակչական աշխատանքներով եւ խնամքով: Մանկատան աշխատանքներն ընթանում են հետեւյալ ոլորտներով`

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ-ԿՐԹԱ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  Թվով 62 երեխաներ հաճախում են թիվ 4 հանրակրթարան դպրոց` 1-10 դասարան: Նրանց դասապատրաստումը կատարվում է մանկատանը` մանկավարժների օգնությամբ, կազմակերպվում են առարկայական լրացուցիչ պարապունքներ: Մանկատանը գործում է նաեւ նախադպրոցական խումբ, որի հետ պարապունքներ է անցկացվում ՀՀ. Կրթության եւ Գիտության նախարարության կողմից նախատեսված ծրագրով: Պարապունքները լիարժեք կատարելու համար խիստ անրաժեշտ են գրենական պիտույքներ, որոնց պակասը միշտ զգացվում է:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
  Շենքում գործում են կոշկակարի, ռադիոգործի, կար ու ձեւի արհեստանոցներ, նկարչական արվեստանոց`որտեղ երեխաները ծանոթանում են արվեստին, սովորում են արհեստներ, ինչպես նաեւ վերանորոգում կոտրված գույքը, իրենց հագուստներն ու կոշիկները: Կա նաեւ փայտի արհեստանոց, սակայն գործիքների ու հումքի բացակայության պատճառով չի գործում:
  Մանկատան բակում գործում է ջերմոց, որտեղ աճեցվում են բանջարանոցային կուլտուրաներ եւ օգտագործվում երեխաների սնունդը լիարժեք դարձնելու նպատակով, սակայն ջերմոցը վեց ամիս է ինչ չի գործում, որովհետեւ վնասվել է ջերմություն սնուցող գիծը եւ շարքից դուրս է եկել կաթսան, որը ի վիճակի չենք վերանորոգելու: Երեխաները մանկատանը ձեռք են բերում տնարարության վարվեցողության եւ էթիկայի տարրական գիտելիքներ: Աշխատանքային դաստիարակությունը անընդհատ ու անընդմեջ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ են նյութեր եւ հումք:

ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  Սոցիալ-հոգեբանական հետազոտման են ենթարկվում մանկատան բոլոր երեխաներն ու նրանց ընտանիքները: Հոգեվերականգնողական թերապեւտիկ աշխատանքներ է տարվում հոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների հետ: Ամրապնդվում է ծնող-երեխա, ընտանիք-հաստատություն կապը, կարգավորվում է միջանձնային հարաբերությունները, հարթեցվում կոնֆլիկտային իրավիճակները:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
  Մանկատան սաները ամենօրյա եւ շաբաթական սպորտային պարապունքների են մասնակցում` սուսերամարտ, ֆուտբոլ, բիաթլոն, բռնցքամարտ եւ այլն: Նրանք բազմիցս մասնակցել են հանրապետությունում եւ քաղաքում անցկացվող սպորտային միջոցառումների, մրցույթների եւ արժանացել են պատվավոր մրցանակների, սակայն շենքում չկա մարզադահլիճ եւ մարզագույք, որն անհրաժեշտ է ֆիզիկական դաստիարակությունը լիարժեք դարձնելու նպատակով:

ԿՈՒԼՏՈՒՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏ
  Մանկատանը գործում են երգի, պարի, բեմարվեստի խմբակներ, երգչախումբ: Նշվում են բոլոր տոնական միջոցառումները: Այս բոլոր պարապունքներին մասնակցում են նաեւ համայնքի թվով 47 երեխաներ, որն օգնում է երեխաների ինտեգրացմանը հասարակության մեջ: Վերջինիս նպաստում են նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը:
  Շենքում գործող դահլիճը փոքր է, չունի բեմ եւ չի համապատասխանում երեխաներին տրվող կուլտուր-մշակութային աշխատանքները կատարելուն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ
  Մանկատան տնտեսական բլոկը աշխատում է ոչ լիարժեք, քանի որ բաղնիքում չկան զգեստապահարաններ, հայելիներ եւ անհրաժեշտ այլ նյութեր: Խոհոնոցում բացակայում է աման լվանալու առանձնասենյակ` իր սարքավորումներով:
  Ճաշասրահում բացակայում են սպասքեղեն, հարմարավետ աթոռներ եւ սեղաններ:
  Մանկատանը երեխաները ապահովված են բուժօգնությամբ: Հետեւողական կատարվում են բժշկական պատվաստումները, հետազոտվում տարբեր բժիշկ մասնագետների կողմից:
  «Հույս Մանկատունը» ֆինանսավորվում է ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ հարցերի նախարարության բյուջեից, սակայն երեխաների խնամքը եւ աշխատանքները լիարժեք չեն կարող իրականացվել, եթե չլինեն անհատ բարերարներ եւ բարեգործական կազմակերպությունները:
  «Հույս Մանկատունը» ֆինանսավորվում է ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ հարցերի նախարարության բյուջեից, սակայն երեխաների խնամքը եւ աշխատանքները լիարժեք չեն կարող իրականացվել, եթե չլինեն անհատ բարերարներ եւ բարեգործական կազմակերպությունները:


Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.fio.am/helpthechildren
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fio.am/fs
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.fio.am/edubridge
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.fio.am/penpals
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2019 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.