Help the Children Project : Orphanage of Gavar
 
Ապագան Բաց է ՀԿ
Օգնենք երեխաներին Ծրագիր
Գավառի Մանկատուն
 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
 

Գավառի մանկատուն

Գավառ քաղաքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենտրոնն է: Գեղարքունիքի մարզը ավանդապաշտ ժողովուրդ ունեցող մարզ է: Նրա բնակավայրերը ծովի մակերևույթից գտնվում են 2000 և ավելի մետր բարձրությունների վրա: Այստեղ մարդիկ միշտ էլ դժվարությամբ են ստեղծել իրենց ապրուստն ու տնտեսությունը: Երևի այդ պատճառով է, որ նրանք ավելի սիրով են նվիրվում իրենց տանն ու զավակներին:

Շատ ընտանիքներում տաս և ավելի զավակներ են ծնվել ու մեծացել, բայց նրանց ծնողները ոչ մի ժամանակ, անգամ պատերազմների, սովի և այլ արհավիրքների օրերին չեն ընկրկել ոչ մի դժվարության առաջ, չեն լքել իրենց երեխաներին: Սակայն , այսքանով հանդերձ, 1936թ-ից ՀՀ այլ բնակավայրերի լքված երեխաների մեծ տունն ու ընտանիքը դարձել է Գավառ քաղաքի մանկատունը: Թեև պաշտոնապես Գավառի մանկատան հիմնադրման տարեթիվը համարվում է 1936թ-ը, սակայն ոչ պաշտոնական տվյալներով այն գործում է 1924թ-ից, երբ նոր - նոր էին Հայաստանում հաստատվում խորհրդային կարգերը, երբ դեռ օթևան չէին գտել Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ կամ որբացած շատ երեխաներ:

Այդ ժամանակ մանկատունը տեղակայված է եղել այլ շենքում, իսկ ներկայիս շենքը , որ շահագործվել է 1936թ-ից , կառուցվել է 100 անօթևան երեխաների համար: Հայրենական մեծ պատերազմի և նրան հաջորդող մի քանի տարիների ընթացքում այստեղ պահվել և խնամվել է 230-300 երեխա: Տարեց աշխատակիցները հիշում են, որ այդքան երեխա պահելու համար ստիպված են եղել օգտագործել եռահարկ մահճակալներ: Հետագայում, երկրի տնտեսության վերականգնման և կենսամակարդակի բարձրացման շնորհիվ վիճակը բարելավվեց, և շատ երեխաներ հրաժեշտ տվեցին մանկատանը: Սակայն հաստատությունը ոչ մի ժամանակ չկորցրեց իր դերն ու նշանակությունը, հակառակը , այն ավելի մեծ կշիռ ու նշանակություն ձեռք բերեց 1986թ-ից, երբ փակվեց Նուբարաշենի մանկատունը , որտեղից Գավառ տեղափոխվեցին ևս 50 երեխա:

1936թ-ից մինչ այժմ Գավառի մանկատանը ապրել , կրթվել և դաստիարակվել են ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերի շուրջ 5000 պատանիներ և աղջիկներ:

1992-96 թվականներին մանկատունը չէր կարող խուսափել այն դժվարություններից, որ կային Հայաստանում վառելիքաէներգետիկ ճգնաժամի թերֆինանսավորման, տնտեսական շրջափակման և այլ պատճառներով: Մանկատան է ներգամատակարարման, ջրամատա-կարարման, ջեռուցման, կահավորման հարցերը դժվարությամբ կամ մասսամբ էին լուծվում: Հեշտ չէր նաև սննդի ու հագուստի հայթայթումը: Թեև գտնվում էր պետության և առանձին բարերարների ուշադրության կենտրոնում, սակայն ներդրված միջոցները բավարար չէին նշված խնդիրները ամբողջությամբ լուծելու , առավել լավագույն պայմաններ ապահովելու համար: Օրախնդիր էր դարձել նաև շենքի պահպանությունն ու հիմնանորոգումը:

1993թ-ից ի վեր հաստատության երեխաների կյանքում տեղի ունեցավ արմատական շրջադարձ, երբ հայտնվեցին առանձին բարերարներ ու կազմակերպություններ, որոնց ներդրումների շնորհիվ քայլ առ քայլ լուծում տրվեցին տնօրինության կողմից առաջ քաշված բոլոր ծրագրերին: Բարեգործական առաջին միջազգային կազմակերպությունը գերմանական ՙԹյուբինգեն-Հայաստան նախաձեռնությունն՚ էր, որի ղեկավար Մադլեն Բայերի բարեշնորհությամբ այստեղ իրականացվեցին վերանորոգման և կահավորման առաջին աշխատանքները: Բացի այդ , մանկատան 80 սաներ երեք-չորս փուլով 21 օր տևողությամբ իրենց հանգիստը անցկացրեցին գերմանական Թյուբինգեն քաղաքում: Առավել խոշոր ներդրումով հանդես եկան Ժնևի ՙՀայկական ֆոնդը՚ և ՙԱրմենիանոս՚ հիմնադրամը, որոնց ֆինանսական օժանդակությամբ լուծվեց մանկատան երկու մասնաշենքերի հիմնանորոգման խնդիրը. փոխվեց տանիքը, մանրահատակը, պատուհանները և դռները, սանհանգույցները և ջեռուցման համակարգն ամբողջությամբ: Երկու մասնաշենքերի կահավորման խնդիրներն ամբողջությամբ իրենց վրա վերցրին ՙԹյուբինգեն-Հայաստան նախաձեռնություն՚-ը և ՙՀովարդ Կարագյոզյան ՚ հիմնադրամը: Բարեգործական առանձին ծրագրերով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի Տիկնանց միության ՙՀայաստանի երեխաների հովանավորման՚ ծրագիրը, ՀՀ կենտրոնական բանկը, ՙԵվրոստան ույուտ՚ ՓԲԸ, ՙԱրարատ՚ մսամթերքի կոմբինատը, ՙԱՄՔՈՐ՚ կազմակերպությունը, ՙՀայ օգնության՚ ֆոնդը, ԱՄՆ-ի ՙSOAR՚ կազմակերպությունը` ի դեմս Ջորջ Յաղուբյանի: Նրանցից մի քանիսը շարունակում են իրենց բարեգործական առաքելությունը: Նաև դրվատանքի են արժանի և մշտապես իրենց օգնությունն են ցուցաբերում անհատ բարերարներ քույր և եղբայր Իրեն Նիգոլյանը և Գրեգորի Խաչատուրովը` Ժնևից, Աննա Բեդրոսյանը` ԱՄՆ-ից:

2005թ. մարտի 30-ին կայացավ Գավառի մանկատան երկրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՙԱրմենիանոս՚ հիմնադրամի տնօրեն Ժակ Հոշտետերը: Ըստ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի այս վերջին բարեգործական ձեռնարկով մանկատունը կարողացավ ձերբազատվել բոլոր տնտեսական խնդիրներից և հասնել նրան , որ ծնողական գուրգուրանքի կարոտ երեխաները ունենան ապրելու արտակարգ պայմաններ` կահավորված ննջասենյակներ, հանգստի սենյակներով, կինոսրահ, սպորտային սենյակ, մշտական տաք և սառը ջուր, ջեռուցում...

Միայն շքեղ պայմանները չէ , որ մանկատան երեխաների առօրյան դարձնում են հետաքրքիր ու բովանդակալից: Այստեղ գործում են գորգագործական, փայտամշակման, ասեղնագործության, գոբելենի, համակարգչային ուսուցման, երգչախմբի և պարի, խեցեգործության և թատերական խմբակներ, ուր երեխաները ոչ միայն մասնագիտանում են , այլ` ստեղծում արվեստի ու արհեստի զարմանալի ու հետաքրքիր նմուշներ:

Մանկատան սաների ամենօրյա խնամքը հոգսն ու դաստիարակությունը հոգում են 12 դաստիարակներ , 12 դայակներ, տարբեր խմբակների 10 ղեկավարներ, 3 բժիշկներ, 5 բուժքույրեր և մանկատան գործունեությունը իրականացնող այլ աշխատողներ: Նրանք հիմնականում երկարամյա , վաստակաշատ ու բազմափորձ աշխատողներ են: Սկսած 2005թ-ի հունվարի 1-ից` մանկատան 7-ից 13 տարեկան երեխաներին ամսական տրվում է 2000-ական, 13-ից բարձր տարիք ունեցողներին` 3000-ական դրամ գումար անձական մանր ծախսերի համար:

Գավառի մանկատանը 2011 թ.-ի հունվարի դրությամբ ապրում են 3-ից 18 տարեկան 73 երեխաներ: Նրանք ներկայացնում են ՀՀ 16 քաղաքներ և գյուղեր: Մանկատան երեխաներից 10-ը նախադպրոցականներ են , 63-ը` դպրոցականներ: Այստեղ ներկայումս ապրող 63 երեխաները հաճախում են Գավառ քաղաքի թ.3, 4 հանրակրթական և ավագ դպրոցները:

Վերջին 3 տարիների ընթացքում մանկատան 21 երեխաներ սովորել և սովորում են հանրապետության տարբեր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Այս ամենով հանդերձ, մանկատունը իր առջև խնդիր է դրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ անել ամեն ինչ` կրճատելու մանկատանը ապրող երեխաների թիվը և նրանց հնարավորության սահմաններում ուղղորդել դեպի ընտանիք: Այդ համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ տարեցտարի պակասել է մանկատանը խնամվող երեխաների թիվը և 29 երեխաներ վերջին երեք տարիների ընթացքում դուրս են եկել մանկատնից և ապրում են ընտանիքներում` խնամակալության, խնամատարության և որդեգրության ճանապարհով: ՙՊետական աջակցություն ՀՀ-ում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին՚ ծրագրի շրջանակներում, սկսած 2002թ-ից , բնակարանով ապահովվում են Հայաստանի մանկատների այն սաները, որոնք ունեն 18 և ավելի տարիքի սաներ:

Գավառի մանկատնից ընդգրկված երեխաներից արդեն 97-ը ստացել են բնակարաններ , որոնք կահավորված են գույքով, կենցաղային պարագաներով:

Մանկատան շրջանավարտ աղջիկների խնամքի, կրթության, նրանց ինքնուրույն կյանքին նախապատրաստվելու և աշխատանքի տեղավորման հարցերով զգալի աշխատանք է կատարում նաև 2005 թվականից Էջմիածին քաղաքում գործող ՙՄեր տունը՚ հասարակական կազմակերպությունը: Այսօր այնտեղ ապրում են Գավառի մանկատան 9 աղջիկներ: Կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Կարապետյանի սրտացավության, մեծ ջանքերի շնորհիվ նրանք հասել են զգալի հաջողությունների և կազմակերպությունը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Միայն այս 5 տարիների ընթացքում այս տաքուկ օջախում ամուսնացել և ընտանիք են կազմել 6 աղջիկներ:


Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.fio.am/helpthechildren
«Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fio.am/fs
«Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.fio.am/edubridge
«Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.fio.am/penpals
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:

Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ` info@fio.am

 
 Տնօրեն | Մանկատուն | Երեխաների նամակները | Նկարներ | Դիմեք մեզ
© 2005-2019 "Future is Open" NGO. All rights reserved. Contact us by phone: +37410 55-91-26 or by e-mail: info@fio.am.