Երեխաների կրթական մակարդակի բարձրացում
Մեր հիմնական նպատակը երեխաների կրթական մակարդակը բարձրացնելն է: Միավորել Հայաստանի բոլոր մանկատները, միասին կազմակերպել միջոցառումներ, ստեղծել կապ բոլոր մանկատների երեխաների միջեւ, մեծացնել երեխաների ընկերական շրջապատը, նոր հանդեսներ ու միջոցառումներ կազմակերպել, նրանց միջեւ հաստատել նամակագրական կապ: Կազմակերպել տարբեր օլիմպիադաներ մանկատների սաների միջեւ` այդ ձեւով խրախուսելով նրանց կրթական մակարդակի բարձրացումը:
Տեսնելով երեխաների կրթական մակարդակի պակասը, փորձելու ենք հնարավորության սահմաններում լրացնել բացերը: Մեր ծրագրի մեջ մտնում է
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Համակարգչային
պարապմունքները:
Մեր նպատակը ոչ թե դպրոցական կրթություն տալն է, այլ երեխաների մեջ ուսման նկատմամբ սեր եւ հետաքրքրություն առաջացնելը, մարդկայնորեն բարձր սկզբունքներով օժտված, հայրենասեր մարդիկ դաստիարակելը:
Մեր ծրագիրը(.ppt ֆորմատով)